fbpx

Անհայտ հեղինակ – Դու ես մեղավոր

Թարմացված է 13.03.2014թ.

Այս բանաստեղծությունը համացանցում վերագրվում է Պարույր Սևակի գրչին և իսկզբանե մենք նույնպես այս բանաստեղծությունը վերագրել էինք Սևակին: Սակայն Սևակի ոչ մի ժողովածույում մենք այդպես էլ չկարողացանք գտնել այս տողերը: Խնդրում ենք, եթե դուք գիտեք իրական հեղինակին, կամ եթե համոզված եք, որ այն Սևակի գրչին է պատկանում և ունեք ապացույց, գրեք մեկնաբանություններում:

Դու ես մեղավոր

Դու ես մեղավոր, որ ես մենակ եմ,
Եվ մենակ, մոլոր թափառում եմ միշտ,
Մեղավոր ես դու, որ մեծ աշխարհում
Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում:

Դու ես մեղավոր, որ արցունքն աչքիս
Գիշեր ու ցերեկ, քնած թե արթուն,
Աղոթում եմ ես, որ սիրուդ նման
Մի ուրիշ սեր ինձ Աստված պարգևի:

Մեղավոր ես դու, որ միշտ այլ մարդկանց
Կողքով անցնում եմ անտարբեր ու քար,
Ու չեմ նկատում ջերմ հայացքներըԱն
Եվ խույս եմ տալիս ամենքի սիրուց:

Դու ես մեղավոր, այո, միայն դու,
Քո սերը սրտիցս ջնջել չի լինում,
Քո աչքերն են ինձ անվերջ հետևում,
Քո ձայնն է անվերջ իմ ականջներում:

Մեղավոր ես դու, որ բարի ու լավ
Շատ աղջիկների վշտացրել եմ ես,
Խոցել եմ անսիրտ ու չեմ ցանկացել
Նրանց հասկանալ, ընդունել նրանց:

Դու ես մեղավոր,որ ում տեսնում եմ
Իսկույն քեզ հետ եմ ես համեմատում,
Ով որ ինձ սիրո խոսքեր է ասում,
Ես քո խոսքերն եմ անընդհատ հիշում:

Մեղավոր ես դու, որ ցերեկն ամբողջ
Ուրիշների հետ է իմ կյանքը անցնում:
Բայց երբ փակում եմ աչքերս հոգնած՝
Դու ես երազում ինձ այցի գալիս:

Դու իմ մեղավոր, դու իմ վաղեմի,
Ի՞նչ ես դու ուզում, ինչու՞ ես պատժում,
Ինչու՞ չես թողնում, որ սիրեմ մեկին,
Ինչու՞ չես ուզում երջանիկ լինեմ:

Ուզու՞մ ես քաղել մեղքդ իմ հանդեպ,
Դուրս ե’կ ուրեմն իմ սրտի միջից,
Օրհնի’ր իմ կյանքը սիրուդ օրհնանքով,
Եվ աղոթիր, որ ես մենակ չմնամ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Անհայտ հեղինակ – Դու ես մեղավոր
Ըստ Կենդանակերպի նշանի՝ արքայական բնավորությամբ 3 կանայք