fbpx

Ինչո՞ւ է պետք գրքեր կարդալ

Լինելով նաև ուսուցիչ, ինձ շատ հաճախ իմ աշակերտները հարցնում են թե ինչո՞ւ է պետք գիրք կարդալ: Ես միշտ բերում եմ ներքևում շարադրված պատճառները:

Շատ հաճախ այդպիսի հարց կարելի է լսել նաև մեծահասակներից: Եվ այսպես, ինչո՞ւ է պետք գրքեր կարդալ:

Հայտնի է, որ գիրքը լավագույն ուսուցիչն է, բայց նաև.

1. Կարդալով տարբեր հեղինակների ովքեր գեղեցիկ են գրում՝ սովորում ես գեղեցիկ խոսել:

2. Կարդացածությունը դա ոչ թե այն է թե քանի գիրք ես կարդացել, այլ այն թե որքանն ես հասկացել:

3. Նրանք ովքեր գրքեր են կարդում միշտ կղեկավարեն նրանց ովքեր հեռուստացույց են դիտում:

4. Գիրքը միշտ ֆիլմերից լավ է, քանի որ պատկերացումներում հատուկ էֆեկտներին սահման չկա:

5. Որքան շատ կարդաս, այնքան քիչ կնմանակես:

6. Մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝ մարդիկ ովքեր կարդում են գրքեր և մարդիկ ովքեր լսում են նրանց ովքեր գրքեր են կարդում:

7. Ընթերցանությունը մտքի համար նույնն է ինչ մարմնի համար ֆիզիկական վարժությունները:

8. Որպեսզի դառնալ խելացի հարկավոր է կարդալ ընդամենը 10 գիրք, բայց որպեսզի կարողանաք գտնել այդ գրքերը հարկավոր է կարդալ հազարավոր գրքեր:

9. Հիշե՛ք, ինչ դուք ձեզանից ներկայացնում եք, որոշվում է նրանով թե ինչ եք դուք կարդաում /Ջիմ Ռոն/:

10. Վստահեք գրքերին, նրանք ամենամտերիմն են: Երբ պետք է նրանք լռում են, երբ պետք է՝ խոսում են, ձեր առջև բացելով տարբեր աշխարհներ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag