fbpx

Այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսում:

Երևի կրկնվեմ, բայց ես գրականագետ չեմ, այլ գրականասեր և ըստ իս Պետրոս Դուրյանը Հայ Պոեզիայի ամենամեծ սիրերգակներից մեկն էր: Նրա պոզիան լի է սիրով, նրա տողերը սիրառատ են ու անչափ մաքուր…

Բլոգումս ես մի քանի անգամ անդրադարձել եմ նրա հրաշք բանաստեղծություններին: Ձեզ եմ ներկայացրել Դուրյանի «Սիրել»«Դրժել»«Տրտունջք» բանաստեղծությունները: Իսկ նրա ծննդյան օրը ուզում եմ Ձեզ ներկայացնել նրա ևս մի հրաշք, անչափ գեղեցիկ և նորից սիրով լի բանաստեղծություններից ևս մեկը.

Առ կույսն

Ո՜հ, մի՛նչև ցե՞րբ, ըսե՚, ո՛կույս, հո՛գիս ըլլա գեղույդ գերի,
Եվ մինչև ց՝ե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի,
Լոկ համբուրիկ մ՚ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ,
Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ,
Զըլացար դո՚ւ անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս,
Եվ ճառագայթ մ՚այն անդունդին խոր սրտիս․
Ոչ, ես չ՛եմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ,
Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ․
Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ,
Գոցեմ սիրտըս սիրաբախ․․․
Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր,
Կույսին տեղ լա՛ց, քա՛ր,
Ճակատս նըսեմ
Հանգչեցնեմ
Մաշող
Հող։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է
Շրթներկիդ գույնը կբացահայտի քեզ ամբողջությամբ