fbpx

Մեծն Լեոնարդո դա Վինչիի 20 իմաստուն մտքերը

Լեոնարդոն դա Վինչին, անկասկած, մեծ անձնավորություն է եղել։ Վերածննդի մեծագույն արվեստագետներից մեկը, «ունիվերսալ մարդու» վառ օրինակ։ Նա հասցրել է դրսևորել իրեն, որպես հանճարեղ գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, ինժեներ, գիտնական և գրող։

MediaMag-ը մեծագույն հաճույքով Ձեզ է ներկայացնում այս մեծ մարդու իմաստուն մտքերը.

Շարժումը՝ յուրաքանչյուր կյանքի հիմքն է։

Երկաթը ժանգոտում է, երբ չի օգտագործվում, կանգ առած ջուրը նեխում է կամ ցրտին սառչում։ Իսկ մարդու խելքը չօգտագործելով՝ չորանում է։

Խղճալի է այն աշակերտը, ով չի անցնում իր ուսուցչին։

Մեկ օրում հարստանալ ցանկացողը՝ կախաղան կհանվի մեկ տարվա ընթացքում։

Առյուծի համար նույնպես պատահում են ոչ երջանիկ օրեր, երբ ամեն ինչ թարս ու շիտակ է գնում և ամեն քայլափոխին անհաջողություններ են պատահում։

Իրական սերը բացահայտվում է դժբախտությունների պահին։ Ինչպես ճրագը՝ որքան մութ է գիշերը, այնքան ավելի պայծառ է այն վառվում։

Մեկ անգամ փորձարկիր թռիչքը՝ և քո աչքերը հավերժ ուղղված կլինեն երկնքին։ Մեկ անգամ գտնվելով երկնքում, ամբողջ կյանքդ ստիպված կլինես կարոտել այն։

Ով ապրում է վախի մեջ՝ նա մահանում է վախից։

Երբ ես մտածում էի, որ սովորում եմ ապրել՝ իրականում սովորում էի մահանալ։

Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարվում է հաստատակամությամբ։

Ավելի լավ է հարգանքից զրկված լինել, քան հոգնել օգուտ բերելուց։

Վիրավորելով ուրիշին՝ դու քո մասին հոգ չես տանում։

Մեր ծնողներից մենք ստացել ենք մեծագույն նվեր՝ կյանք։ Նրանք կերակրել և մեծացրել են մեզ՝ չխնայելով ոչ սեր և ոչ ջանք։ Եվ հիմա, երբ նրանք ծեր են և հիվանդ՝ մեր պարտքն է առողջացնել և հոգ տանել նրանց մասին։

Հիրավի նա, ով չի գնահատում կյանքը՝ արժանի չէ դրան։

Բնությունն այնպես է ամեն ինչի մասին հոգ տարել, որ ամենուր կարող ես սովորելու բան գտնել։

Խորհուրդ հարցրու նրանից, ով կարողանում է հաղթել ինքն իրեն։

Խրատիր ընկերոջդ երբ միայնակ եք, և գովիր, երբ մարդկանց մեջ եք։

Երիտասարդության փայփլուն գեղեցկությունը խամրում է՝ չափազանց ճոխ և շատ զարդերից։

Երջանկությունը բաժին է հասնում նրան, ով շատ է աշխատում։

Բնության մեջ, ամեն ինչ իմաստուն կերպով մտածված և կառուցված է, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և այս իմաստության մեջ է կյանքի մեծագույն արդարությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեծն Լեոնարդո դա Վինչիի 20 իմաստուն մտքերը
Ձեր հորոսկոպի նշանը ընդհանուր առմամբ լավատե՞ս է, թե՞ վատատես