fbpx

Կանացի գլխավոր իմաստությունը

Կանացի իմաստության կարևոր դետալ, որն արժե իմանալ։

Իմաստուն կինը՝ դա այն կինն է, ով ինքն իր և շրջապատի հետ հարմոնիայի մեջ է ապրում։ Կին, ով կարողանում է հաճույք քաղել նույնիսկ մանրուքներից, կարողանում է հաճույք պարգևել մանրուքներով։

Կին, ով կարողանում է հանդարտեցնել և մարել աճող պայթյունը, կին, ով էժանագին նեղացկոտ դիրք չի ընդունում, որովհետև արժանապատվությունը դիրքերում և փքված դեմքի արտահայտության մեջ չէ, այլ արարքներում։

Եվ վերջապես, գլխավոր կանացի իմաստությունը կայանում է՝ սահուն, դանդաղ և սեքսուալ լինելու մեջ։

Մարմնի սահուն շարժումները, թուլության ցուցաբերումը (թեկուզ մի փոքր խաղարկային)՝ դա տղամարդկանց հետ շփման ամենալավագույն տարբերակն է։

Ոչ մի մրցակցություն և ոչ մի ցանկություն ղեկավարել հարաբերությունները՝ տղամարդիկ դա չեն սիրում։ Թող նրան նախաձեռնությունը, միայն մի փոքր ուղղություն ցույց տուր և վերջ։ Եվ նա ինքը կգտնի, թե ինչպես հասնել նպատակին։ Լինել սահուն, դանդաղ և չափի մեջ թույլ՝ դա իրոք շատ կանացի է, դա  այն է, ինչ գրավում է տղամարդուն, տալիս է նրան ինքնավստահություն կյանքում։

Երբեմն կարելի է խաղալ ուժեղ, մարտական կնոջ դեր՝ կոնտրաստի համար։ Հարաբերություններին դա չի վնասի։

Աղբյուրը՝ www.cluber.com.ua


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Կանացի գլխավոր իմաստությունը
Ինչո՞ւ մարդիկ հին լուսանկարներում չեն ժպտում