fbpx

«Եթե Ձեր միակ նպատակն է հարստանալ՝ Դուք երբեք չեք հասնի դրան»: Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի «փողաբեր» խորհուրդները

Ջոն Ռոքֆելլեր՝ մարդ, ով դարձավ առաջին դոլարային միլիարդատերը մարդկության պատմության մեջ: Հետաքրքիր է, բայց նա երբեք փողերի վրա կենտրոնացած չի եղել:

Ջոն Ռոքֆելլերը ապրել է 97 տարի և այդ ընթացքում թողել է մի քանի խորհուրդներ կապիտալը կրկնապատկելու մասին:

MEDIAMAG-ը ներկայացնում է Ձեզ դրանցից մի քանիսը.

1. Խնայիր փողերդ: Փնտրիր որտեղից կարելի է գտնել էժան կամ մեծածախ ապրանք: Նախապես կազմիր գնումների ցուցակ և գնիր միայն այն, ինչ կա ցուցակում:

2. Եթե դու քիչ փող ունես՝ պետք է բիզնես անել: Եթե փող ընդհանրապես չկա՝ պետք է անհապաղ բիզնես անել, հենց հիմա:

3. Դեպի հսկայական հարստություն ճանապարհը ընկած է պասիվ եկամուտի միջոցով: Եկամուտ, որը անընդհատ գալիս է՝ անկախ ձեր ջանքերից:

4. Ստեղծիր պասիվ եկամուտի աղբյուր և ապրիր քո հաճույքներով:

5. Շփվի՛ր: Փողը ձեզ գալիս է այլ մարդկանցից: Չշփվող մարդիկ չափազանց հազվադեպ են հարուստ լինում:

6. Ուսումնասիրիր հարուստ մարդկանց կենսագրությունն ու մտքերը:

7.  Երազանքներ՝ դրանք ամենագլխավորն են քո կյանքում: Կարևոր է երազել և հավատալ, որ երազանքները կիրականանան:

8. Օգնիր մարդկանց: Ոչ փողի համար, այլ ամբողջ սրտով:

9. Մի վախեցեք հրաժարվել լավից հանուն գերազանցի:

10. Եթե Ձեր միակ նպատակն է հարստանալ՝ Դուք երբեք չեք հասնի դրան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
«Եթե Ձեր միակ նպատակն է հարստանալ՝ Դուք երբեք չեք հասնի դրան»: Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի «փողաբեր» խորհուրդները
Նկարիչը ցույց է տվել, թե ինչն է ամենից լավ օգնում տարբեր Կենդանակերպի նշաններին դուրս գալ դեպրեսիայից