fbpx

Հմայք. Գեղագիտությո՞ւն, թե՞ քիմիա

Գեղեցկության չափանիշները ժամանակի ընթացքում շարունակաբար փոփոխվում են: Տարբեր են նաև տարբեր մշակույթներում ընդունված պարամետրերը` գեղեցիկ կոչվելու համար: Ըստ ընդունված չափորոշիչների, որևէ անձ կարող է գեղեցիկ չլինել գեղագիտական տեսանկյունից, բայց լինել գրավիչ` կենսաբանական տեսանկյունից: Եվ այսպես, ի՞նչն է իրականում մարդուն դարձնում հմայիչ:

Ներքոբերվածը գիտական փաստերի ամփոփում է, գրավչության պատճառը հասկանալու նպատակով:

Սկսենք իգական սեռից:

Գաղտնիք չէ, որ առավել հրապուրիչ կանայք (հենց գեղագիտական տեսանկյունից) համարվում են, այսպես կոչված 90-60-90 կազմվածքով կանայք: Եթե նշված չափսերը չեն պահպանվում, բայց հարաբերակցությունը պահպանվում է, ապա կինը դեռ հրապուրիչ կարող է համարվել: Ընդ որում, այս օրինաչափությունն իրական է երիտասարդ տարիքի համար, երբ կինը դեռ վերարտադրողական տարիքում է: Ամենևին վանող չէ, երբ տատիկները չունեն սլացիկ կառուցվածք: Ավելին, մի քիչ տարօրինակ են նայվում այն տատիկները, որոնք ունեն 90-60-90 մարմնակազմություն:

Ինչո՞ւ է սա այսպես, ինչո՞ւ են մեծ կրծքավանդակով, նեղ իրանով և մեծ հետնամասով (իրական բառը չգրեմ :)) կանայք գրավիչ։

Այս հարցի պատախանը կարելի է գտնել մարդու` առողջ սերունդ ունենալու անքաքտելի սկզբունքի մեջ: Էվոլուցիայի ընթացքում կնոջ օրգանիզմը հարմարվել է այնպես, որ հղիթյան ընթացքում մարմինը հավաքում է հավելյալ զանգված: Սա հիմնականում բացատրվում է նրանով, որ հղիության ընթաքում առանձնյակը դառնում է առավել քիչ շարժունակ հետևաբար պահուստային էներգիան չափազանց կարևոր է, քանի որ սննդի հայթայթումն առավել բարդացված է (մարմնի զանգվածի աճը տարիքի հետ նույնպես բացատրվում է նույն երևույթով):

Մյուս կողմից, եթե դիտարկենք մարմնում առկա ճարպերն հալվելու և օգտակար լինելու տեսանկյունից, ապա ճարպերի այրումն իրականանում է հետևյալ հաջորդականությամբ` մարմնի վերին հատված, ապա ազդրեր ու հետև, իսկ ամենավերջում` որովայնի շրջանի ճարպերը: Վերջիններս չափազանց դժվար են այրվում և օրգանիզմի համար «անցանկալի» հավելում են: Ավելին, որովայնի շրջանի ճարպերը ֆիզիկապես զբաղեցնելով տարածք՝ կարող են զարգացող երեխայի համար խոչընդոտ դառնալ: Ինչպես նաև անմիջապես ներազդում են կարևորագույն ներքին օրգանների վրա` վտանգելով առողջությունը (այս է պատճառը, որ «տանձաձև» կառուցվածքով մարդիկ ավելի բարենպաստ վիճակում են առողջության տեսանկյունից, քան «խնձոր» կառուցվածքով մարդիկ):

Որպես ամփոփում, վերարտադրման տարիքում լայն ու մեծ փոր ունեցող կանայք քիչ գրավիչ են` սերունդ ունենալու տեսանկունից: Մյուս դիտարկում, եթե մարմնի վերին հատվածի ճարպերը կարող են հեշտությամբ տրվել զարգացող երեխային, ապա այդ դեպքում ինչո՞ւ է մեծ հետևը այդքան գրավիչ, իսկ «թիկնեղ» կանայք ոչ այնքան։

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մարմնի հետևը համարվում է օմեգա 3 ճարպաթթուների (Omega-3 Fatty Acids) հիմնական պահոցը: Այս ճարպաթթուները (հայտնի են նաև որպես ձկան յուղ) ունեն առանցքանին նշանակություն օրգանիզմի կենագործունեության համար: Օմեգա 3 ճարպաթթուները նպաստում են զարգացող սաղմի, ապա երեխայի նյարդային համակարգի և հատկապես ուղղեղի զարգացման համար: Այսպիսով, մեծ հետևն անուղակիորեն վկայում է 3-օմեգա ճարպաթթուների մեծ պաշարի մասին, որը ճակատագրական նշանակություն ունի երեխայի զարգացման համար: Այդ է պատճառներից հիմնականը, որ տղամարդկանց համար կանաց այս հատվածը այդքան հրապուրիչ է:

Բայց մեկ հավելում, օմեգա ճարպաթթուների մեծ պաշարի դեպքում սովորաբար մաշկը լինում է շատ առաձգական ու հարթ: Այսպես, եթե կինը ոնի մեծ հետև բայց ոչ թարմ մաշկ, դա վկայում է օմեգա 3 ճարպաթթուների ոչ բավարար քանակության մասին: Դա կարող է կտրուկ կորցնել կանացի հմայքը: Այստեղ «հմայք» տերմինը ունի ոչ թե գեղագիտական, այլ կենսաբանական նշանակություն: Կենսաբանական տեսանկյունից առանձնյակը հմայիչ է, երբ սպասվելիք սերունդը կլինի կենսունակ:

Այսպիսով, որպես ամփոփում` վերարտադրության շրջանում կնոջ հմայքը (ոչ գեղագիտական տեսանկյունից) ուղղակիորեն կապված է նրա մարմնի կազմվածքի հետ:

Չափավոր կուրծքը (ոչ մեծ, ոչ փոքր) վկայում է բավարար կաթի մասին` սերնդի համար:

Նեղ իրան` երեխայի ազատ զարգացման գրավական, լայն կոնքեր` երեխայի կայուն դիրքավորման պայման, մեծ հետև` օմեգա 3 ճարպաթթուների բավարար պաշար` երեխայի կայուն զարգացման համար:

Այսպիսով, գեղագիտական գրավչությունը իրականում կենսաբանական գրավչության պրոեկցիան է: Տղամարդիկ կանաց գրավիչ են համարում զուտ կենսաբանական տեսանկյունից դիտարկելով, բայց դա իրականանում է ոչ գիտակցական մակարդակում: Իսկ մարդկային փոխհարաբերություններում դա արտահայելու համար ներմուծվել են բառային անալոգներ, օրինակ, սիրուն աղջիկ, հմայիչ կին, ոչ այնքան սիրուն, մի քիչ թմբլիկ, և այլն:

Ինչպե՞ս մեծացնել գրավչությւնը, եթե մարմնի կառուցվածքը լավագոյնը չէ։ Կրկին հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ միայն հոգեկան վիճակն է արտացոլվում դեմքի վրա, այսինքն երջանիկ լինելիս ժպտում են, տխուր լինելիս` լացում, այլ հակառակ կապը նույնպես գոյություն ունի: Ժպտալիս օրգանիզմն երջանիկ է դառնում, այլ խոսքով անջատվում են երջանկության հորմոններ, օրինակ, օքսիտոցին (Oxytocin): Այս հորմոնի ուժը գնահատելու համար մեկ օրինակ: Եթե ցավային սանդղակ կազմենք` 1-10, տղամարդիկ կարող են դիմանալ մինչև 8-9, իսկ կանայք ծննդաբերելու ժամանակ դիմանում են մի քանի տասնյակի: Դա միայն նրա շնորհիվ, որ ծննդաբերելու ընթացքում կնոջ օրգանիզմում անջատվում է հսկայական քանակությամբ օքսիտոցին, որը կանխում է ցավային շոկը, իսկ ծննդաբերելուց հետո, սովորաբար, կանայք մոռանում են այդ ցավը: Իրենք պարզապես հիշում են, որ ցավ են ապրել, բայց ինչքան, չեն հիշում, հակառակ դեպքում երկրորդ անգամ ոչ ոք չէր ցանկանա մայրանալ (այս հատվածի իրականությունը թողնում եմ կանանց դատին):

Այսպես, ինչպես նշեցի, ժպտալիս օրգանիզմում անջատվում են երջանկության հորմոններ, որոնք նպաստում են մարմնից ֆերամոների անջատմանը: Ֆերամոնները այն նյութեր են, որոնց միջոցով առանձնյակները ընտրում են միմյանց` առողջ սերունդ ունենալու տեսանկյունից և, ի դեպ, կախված մազերի գույնից ֆերամոնների քանակը և տեսակը կարող է փոփոխվել: Առավել հրապուրիչ ֆերամոններ արձակվում են շիկահեր մազերից, դրա համար շիկահեր կանայք այդքան հրապուրիչ են… (այս թեմայով անդրադարձ չեմ անելու):

Ահա, մեծ քանակությամբ ֆերամոնի ներկայությունը կտրուկ մեծացնում է առանձնյակի` այս դեպքում իգական սեռի, գրավչությունը: Այնպես որ, եթե ուզում եք լինել ավելի հրապուրիչ` հաճախ ժպտացեք: Հետևեք մարմնի քաշին, հակառակ դեպքում, անկախ համոզմունքներից, կոմպլեքսների բացակայոթյունից, միևնույն է ավել քաշով կանայք կունենան ինքանգնահատականի պակաս, անգամ եթե դա իրենք իրենց չխոստովանեն: Դա լրիվությամբ պայմանավորված է կենսաբանությամբ և առողջ սերունդ տալու գենետիկական կոդավորմամբ: Այսպիսով, ինչ էլ անենք, բնությունից չենք փախչի … :

Տղամարդկանց գրավչության մասին` հաջորդ գրառմանը։

Հրապարակման ներկայացրեց՝ Հայկ Խաչատրյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հմայք. Գեղագիտությո՞ւն, թե՞ քիմիա
9 անհավանական փաստեր, որոնք կփոխեն ձեր պատկերացումը ժամանակի մասին