fbpx

Ձեր հաջողության 10 ոսկե կանոնը: Ինչպես ստանալ կյանքից այն, ինչ ուզում ես

Այս 10 հաջողության կանոնները կարող են օգնել ձեզ հասնել մեծագույն հաղթանակների.

1. Դուք կարող եք ստել ում որ կուզեք, բայց ինքներդ ձեր առջև պետք է լինեք առավելագույնս ազնիվ:

2. Սովորեք զրուցել սեփական ենթագիտակցության հետ: Տվեք ինքներդ ձեզ մի քանի հուշող հարցեր և կտեսնեք՝ պատասխանները կբերեն շատ անսպասելի որոշման:

3. Վերլուծեք ձեր խոսակցականը: Ձեր բոլոր նախադասություններից պետք է անհետանա անցյալ ժամանակը (օր. ես ժամանակին այնքան լավն էի, այնքան ակտիվ ու հաջողակ):

4. Եթե դուք որոշել եք առաջ գնալ և լինել երջանիկ՝ ուրեմն ոչ մի նոստալգիկ մտքեր:

5. Դադարեցրեք, թեկուզ ժամանակավորապես, շփվել այն մարդկանց հետ, որոնք ձեր մեջ փորձում են զոհի զգացում սերմանել: Շփվեք այնպիսի մարդկանց հետ, որոնք ձեզ կխթանեն դեպի նորը, թեկուզ և նրանք երբեմն նյարդայնացնեն ձեզ իրենց չափից դուրս լավատեսությամբ և եսասիրությամբ:

6. Վերջապես, դադարե՛ք լինել «աղբաման» սուտ ընկերների, բարեկամների և գործընկերների համար:

7. Կարող է մի փոքր տարօրինակ թվալ, սակայն դուք պետք է ընդունեք ձեր ծնողներին: Առանց դրա, հավատացեք, հաջողության հասնելու բոլոր փորձերը թե կարիերայում և թե անձնականում՝ դատապարտված են ձախողման:

8. Հիշե՛ք. գալով այս աշխարհ, հենց դուք եք ընտրել այսպիսի մայր և հայր, այլ ոչ թե հակառակը: Եվ հենց այս մարդիկ պետք է ձեզ տան այն դասերը, որոնց շնորհիվ դուք պետք է զարգանաք:

9. Եթե ամեն ինչ շատ դժվար է, միշտ հիշեք ոսկե օրենքը՝ ինչ լինում է, բարին դա է: Յուրաքանչյուր անհաջող փորձում կա 100% դրական արդյունք:

10. Եթե դժվար է կատարել առաջին 9 կանոնները, պահեք ձեզ մոտ «Շնորհակալության օրագիր»: Ամեն օրվա վերջում գրանցեք թեկուզ ամենափոքրիկ պլյուսիկները և կտեսնեք, որ դրանք վերջում կվերաճեն հսկայական հաջողությունների: Եվ ոչ ոք այլևս չի կարողանա շեղել ձեզ ձեր նպատակից, ձեր ճանապարհից:

Առա՛ջ: Ձեզ սպասում են միայն հաջողություններն ու հաղթանակը: Իսկ բոլոր անհաջողությունները թող վերածվեն ձեզ համար միայն զարգացումների:

Չմոռանաս կիսվել ընկերների հետ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ձեր հաջողության 10 ոսկե կանոնը: Ինչպես ստանալ կյանքից այն, ինչ ուզում ես
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 7-ից հունիսի 13-ը