fbpx

Այս գրքերը կանխատեսել են ապագան

21 գիրք, որոնցում առաջ են քաշվել խիզախ ենթադրություններ.

1. Մարսն ունի երկու բնական արբանյակ

4806441_d87cc726

Այպիսի զարմանալի և ճշգրիտ ենթադրություն կարելի է գտնել Ջոնաթան Սվիֆթի 1735թ. գրված «Հուլիվերի ճանապարհորդությունը» գրքի էջերում։ Եվ միայն 142 տարի անց, 1872թ. Կարմիր մոլորակի բնական արբանյակներ՝ Ֆոբոսն ու Դեյմոսը հայտնաբերվեցին աստղագետների կողմից։

2. Արևային առագաստներ

4806442_69aca2ab

1865թ. Ժյուլ Վեռնը իր «Երկիր մոլորակից դեպի Լուսին» ֆանտաստիկ վեպում առաջ է քաշում արևային առագաստների գաղափարը։ Այս խիզախ ենթադրությունը կյանքի կոչվեց 145 տարի հետո, երբ օգտագործման դրվեց առաջին արևային առագաստը՝ IKAROS-ը։

3. Կրեդիտային քարտեր

4806443_29b71f69

Էդվարդ Բելլամին դրանց հայտնագործումից 62 տարի առաջ կանխատեսել էր կրեդիտային քարտերի ի հայտ գալը՝ իր «Հայացք դեպի ետ» ֆանտաստիկ ստեղծագործության մեջ։ Կրեդիտային քարտերը հայտնագործվեցին 1962թ.։

4. Էլեկտրականությամբ աշխատող սուզանավ

4806444_348314b4

Ժյուլ Վեռնի «20 000 լյե ջրի տակ» (1870թ.) գրքում զարմանահրաշ «Նաուտիլիուս» սուզանավը աշխատում էր էլեկտրականությամբ։ Էլեկտրականությամբ աշխատող իրական սուզանավերը ի հայտ եկան 90 տարի անց, 20-րդ դարի 60-ական թվականներին։

5. Օդային գովազդ

4806445_18d2815a

Կրկին վերադառնում ենք Ժյուլ Վեռնին։ Գրողի հարուստ ֆանտազիան հուշել էր նրան օդային գովազդի մասին, երբ գրությունը գրվում է ինքնաթիռից արձակված ծխի հետքով։

Կանխատեսումը պատմվում էր 1889թ. գրված պատմության մեջ։ Այն իրականություն դարձավ բավական շուտ՝ 1915թ. Սան Ֆրանցիսկոյի աէրոշոուում։

6. Ավտոմատ բացվող դռներ

4806446_17da8130

Մյուս մեծագույն ֆանտաստ՝ Հերբերտ Ուելսը կանխատեսել էր ավտոմատ բացվող դռների ի հայտ գալը, իր «Երբ քնածը կարթնանա» (1899թ.) վեպում։ Այս տիպի դռներ սկսեցին արտադրել 60 տարի անց։

7. Ստի դետեկտոր

4806447_c1320ad4

Գեղարվեստական գրականության մեջ ստի դետեկտորի մասին առաջին հիշատակումը արվել է Է.Բելմերի և Վ.Մաքհագենի «Լյութեր Թրենտ» («The Achievements of Luther Trant», 1910 թ.) ստեղծագործության մեջ։ Իրական պոլիգրաֆի առաջին կիրառումը կատարվել է 1924թ.։

8. Տանկեր

4806459_194a6c06

Իսկ ևս մի քանի տարի անց Ուելսը գրեց «Ցամաքային զրահակիրներ» (1903 թ.) պատմությունը, որում նկարագրում էր տանկեր։ Անցած 13 տարի, այդ մարտական մեքենաները հայտնվեցին Առաջինին համաշխարհայինի մարտի դաշտերում։

9. Արևային էներգիա

4806460_46333e14

1911թ., Հյու Հերնսբեքը սկսեց «Ռալֆ 124C 41+» վեպի հրապարակումը «Modern Electrics» ամսագրում։

Տեխնիկական կանխատեսումներից մեկն էլ վերաբերում էր արևի էներգիայի օգտագործմանը ի շահ մարդկության բարորության։ Անցած 67 տարի՝ 1978թ. հայտնվեցին առաջին հաշվիչ սարքերը (կալկուլյատոր), որոնք լիցքավորվում էին արևի էներգիայով։

10. Ձայնային փոստ

4806461_5b61332b

Մի փոքր ավելին՝ մոտ 57 տարի պահանջվեց, որպեսզի իրագործվի Ուելսի մեկ այլ կանխատեսում ձայնային փոստի օգտագործման մասին («Մարդիկ ինչպես Աստվածներ» վեպ)։ Այդ տեխնիկական նորարարությունը տարածում գտավ 1980թ. հետո։

11. Ատոմային ռումբ

4806462_760813eb

Հերբերտ Ուելսի ամենամռայլ կանխատեսումներից մեկն էր և որը, ցավոք սրտի, իրականություն դարձավ։ Նա նկարագրել էր ատոմային ռումբի հայտնագործումը և ատոմային պատերազմը իր «Ազատագրված աշխարհ» (1914թ.) գրքում։

Անցած 3 տասնամյակից մի փոքր ավել՝ ատոմային ռումբերը թափվեցին ճապոնական քաղաքների վրա։ Ի դեպ, նույն այդ վեպում, անգլիացի ֆանտաստը նկարագրում էր նաև էժան ատոմային էներգիան։

12. Արհեստական բեղմնավորում

4806463_9b48c677

Ջ.Բ.Ս.Հոլդեյնը հանրահայտ էր որպես գիտության փայլուն պոպուլյարիզատոր և ակնառու գիտնական։ Իր գրքերից մեկում՝ «Դեդալ, կամ գիտությունն ու ապագան» (1924թ.) այլ հետաքրքիր ենթադրությունների հետ, նա առաջ է քաշում նաև արհեստական բեղմնավորման գաղափարը։

Առաջին անգամ «փորձանոթային բեղմնավորման» հաջող փորձը իրականացվեց հինգ տասնամյակ հետո՝ 1970թ.։

13. Գենային ինժեներիա

4806464_de8c759d

Իր «Օ սքանչելի նոր աշխարհ» հանրահայտ անտիուտոպիայում, Օլդոս Հաքսլին վառ նկարագրում է գենային ինժեներիան։ Գրքում նկարագրված մակարդակին գիտությունը դեռևս չի հասել, սակայն առաջին գենային մանիպուլյացիաները սկսվել են իրագործվել 1972թ.։

14. Տոտալ հսկողություն

4806465_705ab1bc

Պետության կողմից իր բնակիչների վրա տոտալ հսկողության բավական տպավորիչ պատկեր է նկարագրում Ջորջ Օրուէլը իր «1984» գրքում, որը գրվել է 1948թ.։

Իսկ վերջերս, 2013թ. սկանդալ հասունացավ, ԱԱԳ-ի կողմից բավական մեծ թվով ամերիկայի քաղաքացիների և արտասահմանյան քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելու պատճառով։

15. Կապի արբանյակներ

4806466_23399959

«2001թ. տիեզերական օդիսեյա» (1951թ.) գրքում ամերիկյան ֆանտաստ գրող Արթուր Կլարկը կանխատեսում է Երկիր մոլորակի օրբիտայում կապի արբանյակների ի հատ գալը։ Երկար սպասել պետք չեղավ, 1965թ. բաց թողնվեց առաջին այդպիսի արբանյակը։

16. «Կաթիլ» տիպի ականջակալներ

4806483_cc83c497

Այդպիսի փոքր տեսակի ականջակալների նկարագրություն կարելի է գտնել Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի» վեպի էջերում։ Վեպը հրապարակվել է 1951թ.։ Մելոմանները ստիպված եղան սպասել կես դարից մի փոքր ավել՝ մինչև «Apple»-ը շուկա հանեց առաջին այդ տեսակի ականջակալները։

17. Վիրտուալ իրականություն

4806484_17265f3a

Հինգ տարի անց, Կլարկը գրեց «Քաղաքը և աստղերը», որտեղ հիշատակվում էին վիրտուալ իրականությամբ խաղեր։ 1966թ., այսինքն 10 տարի հետո, արտադրվեց առաջին ավիասիմուլյատորը, որը կյանքի էր կոչում ֆանտաստի այս հիանալի միտքը։

18. Ջրային մահճակալներ

4806495_7914ddaa

Իր կանխատեսմամբ առանձնացավ նաև այլ ֆանտաստ գրող՝ Ռոբերտ Հայնլայնը։ 1961թ. «Օտարը օտար երկրում» գրքում նկարագրվում են ջրային մահճակալներ, իսկ դրանց առաջին պատենտը տրվել է միայն 1971թ.։

19. Տիեզերական տուրիզմ

4806497_b994dc6a

Տիեզերական տուրիզմի գաղափարը տրվել է նույն Կլարկի կողմից «Լուսնային փոշի» վեպում, իսկ գործնականում այն առաջին անգամ իրագործվեց Դենիս Տիտոի՝ առաջին տիեզերական տուրիստի կողմից։

20. Եվրոպական միություն

4806499_e891847b

«Բոլորը կանգնեն Զանզիբարում» (1969թ.) Ջոն Բրանների գրքում կարելի է գտնել հիշատակում Եվրոպական միության մասին, որը պաշտոնական ձևավորում ստացավ միայն 1993թ.։

21. Համաշխարհային ցանց

4806500_cde50069

Կիբերպանկ ժանրի հիմնադիր Ուիլյամ Գիբսոնը «Նեյրոմանտ» վեպում կանխատեսեց կիբերտարածության և հակերության ի հայտ գալը։

90-ականների սկզբին, Համաշխարհային ցանցը, կամ ուղղակի ինտերնետը իր սարդոստայինով գրավեց ամբողջ աշխարհը։

Աղբյուրը՝ www.interesno.cc


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այս գրքերը կանխատեսել են ապագան
Գլուխկոտրուկ, որը կարող է լուծել միայն ամենաուշադիր մարդը