fbpx

Էքսպրոմտ. Այդպիսին եմ ես

Սիրել եմ, բայց չեմ սիրվել երբեք,
Ապրել եմ ուզել, բայց չեմ կարողացել:
Փորձել եմ լինել բարի, հանդուրժող,
Բայց բոլորի աչքի փուշն եմ ես դարձել:
Բոլորին փորձել եմ օգտակար լինել,
Սակայն պատասխան օգտակարություն ես չեմ ստացել:
Լավությունս վատությունով է փոխհատուցվել,
Հարգանքս արհամարանքի է արժանացել,
Իսկ բարի խոսքս միշտ է անտեսվել:

Սակայն չկարծեք՝ ես չեմ չարացել,
Սիրել եմ ու դեռ երկար կսիրեմ,
Միշտ բարին եմ ցանկացել՝ այդպես էլ կշարունակեմ…

Ու թող բոլորը կարծեն թե խենթ եմ՝
Այդպես ծնվել եմ, այդպես էլ կմեռնեմ:

©Արամ Հակոբյան (Արխանգելո)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Էքսպրոմտ. Այդպիսին եմ ես
Մաքս Ֆրայը սիրո, հիմարության և կատուների մասին