fbpx

Սալվադոր Դալիի 22 ցիտատ արվեստի, թշնամիների և սիրելի եսի մասին

Սալվադոր Դալին էքսցենտրիկ մարդ էր, հայտնի էր իր նարցիսիզմով և հավերժ սկանդալային բնավորությամբ:

Նկարիչ, քանդակագործ, փորագրող՝ XX դարի ամենատաղանդավոր սյուրռեալիստներից մեկը: Իր անձի մասին նա միշտ շատ էր խոսում, օրագիր էր պահում, կյանքի ընթացքում ինքնակենսագրականներ էր հրապարակում: Եվ այս ամենում հասկանալ, որտե՞ղ է իրական Դալին և որտե՞ղ մտածածինը՝ ուղղակի անհնար է: Միգուցե նրա մեջբերումները լույս սփռեն, թե ինչպիսին էր Դալին իրականում:

Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ Սալվադոր Դալիի 30 ցիտատները արվեստի, թշնամիների և սիրելի եսի մասին.

Դալին թմրանյութ է, առանց որի այլևս անհնար է:

Աշխարհը ստիպված է մի փոքր սեղմվել, և հարց. կտեղավորի՞ արդյոք հանճարին:

Նույնիսկ մեծագույն հոգեբանները  չեն կարողացել հասկանալ՝ որտե՞ղ է ավարտվում հանճարեղությունը և որտեղ սկսվում խելագարությունը:

Մեծագույն հանճարները միշտ էլ լույս աշխարհ են բերում միջակ երեխաների, և ես չեմ ուզում դառնալ դրա ապացուցողը: Ես ուզում եմ ժառանգություն թողնել միայն ինքս ինձ:

Լինելով միջակություն, պետք չէ կաշվից դուրս գալ՝ միջակությունն ապացուցելու համար: Դա առանց այն էլ պարզ երևում է:

Մեխանիզմը իսկզբանե իմ անձնական թշնանմին էր: Իսկ ինչ վերաբերում է ժամացույցին, ապա դրանք դատապարտված են հոսել կամ ընդհանրապես գոյություն չունենալ:

Դժբախտ են հոգով աղքատները, քանզի բարի մտադրությունները կապում են նրանց ոտքերն ու ձեռքերը:

Ասենք դուրս եկան մարդիկ տիեզերք, և ի՞նչ: Ինչի՞ն է նրանց պետք տիեզերքը, եթե տրված չէ հավերժությունը:

Հերոսը, եթե նա հերոս է՝ միշտ ինքնուրույն է: Մի բան է հերոսը, մեկ ուրիշ բան՝ ծառա:

Սխալը՝ Աստծուց է: Այդ իսկ պատճառով մի փորձեք ուղղել սխալը: Հակառակը, փորձեք հասկանալ այն, խորանալ նրա էության մեջ, հարմարվել նրան: Եվ այդժամ կգա ազատումը:

Մարդուն պետք է ընդունել այնպիսին՝ ինչպիսին որ կա: Ամբողջ իր կեղտով և մահվան հետ հանդերձ:

Եթե անընդհատ մտածես. «ես հանճար եմ», վերջիվերջո կդառնաս հանճար:

Բեղերի ձևը պայմանավորված է պատմականորեն: Հիտլերը չէր կարող այլ ձևի բեղեր ունենալ՝ միայն այդ սվաստիկան քթի տակ:

Նկարիչը նա չէ, որ ոգեշնչվում է, այլ նա, որ ոգշնչում է:

Տեսար, այն գրավեց քո հոգին և վրձնի միջով թափվեց կտավի վրա: Սա գեղանկարչությունն է: Եվ նույն բանն է սերը:

Արվեստը սարսափելի հիվանդություն է, բայց ապրել առանց դրա դեռևս անհնար է:

Նկարչի համար, վրձնի յուրաքանչյուր հպումը կտավին՝ մի ամբողջ դրամա է:

Վազել պատմության առջևով շատ ավելի հետաքրքիր է, քան նկարագրել այն:

Քաղաքականությունը նման է քաղցկեղի: Խժռում է պոեզիան:

Պատմության կողքը քաղաքականությունը՝ նման է անեկդոտի:

Ամենապարզ ձևը ազատվել ոսկու իշխանությունից՝ ունենալ դրանից շատ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սալվադոր Դալիի 22 ցիտատ արվեստի, թշնամիների և սիրելի եսի մասին
2 րոպեանոց թեստ հայտնի հոգեբանից։ Իմացեք Ձեր էմոցիոնալ վիճակը