fbpx

Ներսիդ երեխային արթնացնելու 50 պարզ, հասարակ և խելագար մեթոդներ

Կյանքում ուրախությունը և զարմանալու ունակությունը չկորցնելու համար, հարկավոր է չկորցնել այն երեխային, որը գտնվում է յուրաքանչյուրիս ներսում։

Ներկայացնում ենք Ձեզ ներքին երեխային արթնացնելու 50 պարզ և հասարակ մեթոդ։ Այս մեթոդները գրված են հատուկ կանանց համար.

1. Զբոսնել անձրևին առանց անձրևանոց, իսկ ավելի լավ է՝ պարել անձրևի տակ։

2. Լոգանք ընդունել հագուստով։

3. Ծիծաղելի սանրվածքներ անել, թեկուզ միայն տանը։

4. Տանը երգել և պարել, նմանակելով որևէ աստղի։

5. Լողալ մերկ (ուղղակի զգույշ եղեք լողալու տեղանքի ընտրության հարցում)

6. Նախաճաշել պաղպաղակով։

7. Պատրաստել ծիծաղելի նախաճաշեր՝ կենդանիների կամ ծիծաղելի դեմքերի տեսքով։

8. Վեճի ժամանակ ամուսնուն լեզու ցույց տալ։

9. Ցատկել մահճակալի վրա։

10. Մանկական խաղահրապարակներում սահել սահարաններից։

11. Գնել ամենագեղեցիկ տիկնիկը։

12. Ջրափոսերի խորությունը չափել ռետինե ճտքակոշիկներով։

13. Զբոսայգում ոտաբոբիկ քայլել խոտի վրայով։

14. Ուրախությունից թռչկոտել։

15. Հոնգուր-հոնգուր լացել՝ տխուր ֆիլմեր դիտելիս, հատկապես կինոթատրոններում։

16. Հարդարել մազերը ծաղիկներով։

17. Պատմել անեկդոտներ և ծիծաղելի պատմություններ։

18. Վեճի ընթացքում օգտագործել մանկական ծիծաղելի բառեր։

19. Կրակել ջրային ատրճանակից։

20. Նայելով հայելուն ծիծաղելի դեմքեր ընդունել։

21. Դոփել ոտքերով այն պահին, երբ սկսում ես բարկանալ։

22. Իրականություն դարձնել մանկական երազանքը։ Օրինակ ձի հեծնել, կամ այցելել Դիսնեյլենդ։

23. Ձնագնդի խաղալ։

24. Ճոճորվել ճոճանակի վրա։

25. Թավալվել ձյան մեջ։

26. Կազմակերպել բարձերով մարտ։

27. Նկարել քրտնած պատուհանին։

28. Տոներին կազմակերպել դիմակահանդես և սեփական կերպարի ընտրությանը երկար նախապատրաստվել։

29. Գնել գուաշների հավաքածու և նկարել։

30. Տանը նկարելու համար պատ հատկացնել և նկարել դրա վրա որևէ մի բան։

31. Թռչկոտել բատուտի վրա։

32. Վիրավորվելուց ամաններ կոտրել։

33. Գուշակություններ անել (ընդամենը խաղի տեսքով)։

34. Տանը բալետպարուհու կիսաշրջազգեստ կրել։

35. Սահել սահնակով։

36. Ամբողջովին մխրճվել ավազի մեջ։

37. Վառ պեդիկյուր անել։

38. Կրել վարդագույն, այո-այո, Բարբիի նման վարդագույն։

39. Պլաստիլինով քանդակել։

40. Օդապարիկ բաց թողնել։

41. Խելագարություններ անել ընկերուհիների հետ կամ միայնակ։

42. Երբեմն ցերեկը քնել։

43. Տոներին զարդարել ամբողջ տունը։

44. Ծառեր բարձրանալ (բայց ոչ բարձր)։

45. Գետերի մեջ նավակներ բաց թողնել։

46. Ձյան փաթիլները որսալ բերանով։

47. Հաճախ ժպտալ և ծիծաղել։

48. Մի կողմ թողնել բոլոր գործերը և ուղղակի հանգստանալ՝ վեր չկենալով անկողնուց։

49. Գնել թագ և երբեմն կրել այն։

50. Պարել փոշեծծիչով կամ ավելով։

….. Այս ցուցակը երևի կարելի է շարունակել անվերջ…

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ներսիդ երեխային արթնացնելու 50 պարզ, հասարակ և խելագար մեթոդներ
ԹԵՍՏ ամենագետների համար: Համատեղեք․ գիտելիքների ստուգում, ուղեղի մարզում և հետաքրքիր ժամանց