fbpx

Երջանկությունը դրամի մեջ չէ – առակ

Աշակերտը հարցնում է Ուսուցչին.

– Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թե երջանկությունը դրամի մեջ չէ:

– Անկասկած ճիշտ է, – պատասխանում է Ուսուցիչը, – քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք… Թվարկումը կարելի է երկար շարունակել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Երջանկությունը դրամի մեջ չէ – առակ
ԹԵՍՏ. Ծագումով հայեր