fbpx

Անհավանական գիտական փաստեր մարդու սրտի մասին

Հայտնի՞ է ձեզ արդյոք, որ երգչախմբում երգող մարդկանց սրտերի ռիթմը սինխրոնացվում է: Հնարավոր է ձեզ հետաքրքրի նաև ծանոթանալ մարդու սրտի մասին այլ զարմանահրաշ, գիտականորեն ապացուցված փաստերի հետ: Եվ այսպես.

Ամեն օր մեր սիրտը արտադրում է այնքան քանակությամբ էներգիա, որը կհերիքեր ծանր բեռնատարի տեխափոխությանը 32 կմ-ով:

2520-610x360

Այսպիսով ամբողջ կյանքի ընթացքում սրտի արտադրած գումարային էներգիան բավական է դեպի լուսին թռիչքի և ետդարձի համար:

2420-610x360

Սիրտը արյուն է մատակարարում մեր օրգանիզմի մոտ 75 տրիլիոն բջիջներին:

2320-610x360

Միակ օրգանը, որը կարիք չունի արյան շրջանառության, դա՝ աչքի եղջրաթաղանթն է:

2220-610x360

Եթե գումարենք արյան քանակը, որը անցնում է մեր սրտով ամբողջ կյանքի ընթացքում, հաշվարկված կյանքի միջին տևողությամբ, կստացվի մոտ կես միլիոն բարել կամ 200 երկաթուղային ցիստերն:

2020-610x360

Սրտային բջիջները սկսում են գործել դեռևս մարդու սաղմնավորման 4-րդ շաբաթից սկսած:

1920-610x360

Ամենամեծ սիրտը կապույտ կետինն է: Այն կշռում է ավելի քան 680 կգ:

1820-610x360

Հատուկ հետազոտությունները ցույց են տվել, որ կրթության մակարդակի բարձրացմամբ նվազում է սրտային հիվանդությունների ռիսկը:

1720-610x360

Չնայած դրան, սրտային հիվանդությունները այնուամենայնիվ մնում են մարդկային կյանքի գլխավոր վտանգներից մեկը:

1620-610x360

Այդ հիվանդության ախտանիշներ հայտնաբերվել են նույնիսկ 3000 տարեկան մումիայի մոտ:

1520-610x360

Քանի որ մեր սիրտը ինքնուրույն արտադրում է էլեկտրական իմպուլսներ, ապա այն կարող է շարունակել բաբախել մարմնից դուրս այնքան ժամանակ մինչև թթվածնի վերջանալը:

920-610x360

Կանացի սիրտը որպես կանոն բաբախում է ավելի արագ, քան տղամարդկայինը:

519-610x360

Սրտային առողջության հրաշալի մեթոդ է ծիծաղը: Այն կարող է մեծացնել արյան շրջանառության հաճախականությունը մինչև 20%, թուլացնելով անոթների պատերը:

419-610x360

Սրտի և սիրո կապի առաջացման մտքի հստակ պատմական ապացույց չկա: Շատ հին քաղաքակրթություններ կապում էին սիրտը զգացմունքների, էմոցիաների հետ, սակայն որոշ պատմաբաններ պնդում են, որ այդ միտքը հին հույներինն է:

320-610x360

«Կոտրված սրտի» լիրիկական կերպարը ունի որոշակի գիտական հիմք: Բանը նրանում է, որ ուժեղ էմոցիոնալ ցնցում ապրող մարդու օրգանիզմում արտադրվում են սթրեսային հորմոններ: Դրանք արյան հոսքի հետ հայտնվելով սրտում, կարող են առաջացնել ժամանակավոր շոկ, իսկ երբեմն էլ սրտային նոպայի կեղծ սիմպտոմներ:

267-610x360

Շվեդ գիտականների վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ  երգչախմբում երգող մարդկանց սրտերի ռիթմը սինխրոնացվում է:

1105-610x360


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անհավանական գիտական փաստեր մարդու սրտի մասին
Իսկ դուք գիտե՞ք. զարգացնում ենք էրուդիցիան