fbpx

Աշխարհի ամենամեծ կրուիզային նավը (+լուսանկարներ)

Նավի անունն է՝ «Ծովերի հմայք»:

«Ծովերի հմայքը» (Allure of the Seas) ներկա պահին աշխարհի ամենամեծ կրուիզային լայներն է: Նա զարմացնում է իր չափսերով և հարմարավետությամբ՝ իրենից ներկայացնելով իսկական լողացող քաղաք:

4659052_c7588fc5

«Ծովային հմայքը» աշխարհում երկրորդ «Օազիս» դասի նավն է: Առաջինը՝  «Ծովերի Օազիսն է» (երկարությունը՝ 361 մետր), ինչպես հասկացաք, հենց այս նավն էր մինչ «Ծովերի հմայքի» հայտնվելը՝ համարվում աշխարհի ամենամեծ կրուիզային նավը: Դուք կարող է ծիծաղեք, սակայն «Ծովային հմայքը» «Ծովային Օազիսից» երկար է ընդամենը 1 մետրով: Պաշտոնական երկարությունն է՝  361,8 մ: Ըստ էության այս երկու սուպերնավերը երկվորյակներ են: Եթե չի երևում անունը, կարելի շատ հեշտ շփոթել դրանք:

4659044_3ff30b4d

«Ծովային հմայքը» հիացնում է իր ճոխությամբ: Այն իր տախտակամացին կարող է ընդունել 6400 մարդ, որոնց սպասարկում են 3000 աշխատակիցներ: 15 ուղևորատար տախտամակացները հարուստ են տարբեր ժամանցային գոտիներով: Այստեղ կարելի է զբոսնել նրբանցքներով, իսկական ծառերի հովին: Նրբանցքներում տեղակայված են տարբեր հայտնի բրենդերի բուտիկներ, սրճարաններ, ռեստորաններ, գեղեցկության սրահներ:

4659051_c32b2482 4659048_2ed430d3

Կարելի է այցելել խաղատուն, ջազ ակումբ, համերգային սրահ, որում ելույթ են ունենում «Չիկագո» մյուզիքլի դերասանները: Իսկ ում դուր է գալիս ակտիվ հանգիստը՝ նավում կան սահադաշտեր, բոուլինգ, ջրային ատրակցիոններ, լողավազաններ քաղցր և աղի ջրերով, բասկետբոլի խաղադաշտեր, թենիսի կորտեր, գոլֆի դաշտ և այլն և այլն….

4659054_dba9b345 4659050_01aad26b 4659049_58db9578

«Ծովերի հմայքը» պատկանում է ամերիկյան «Ռոյալ Կարիբյան» ֆիրմային և տուրեր է կազմակերպում Կարիբյան ավազանում: Նավում «բնակվելու» գները սկսում են 1200 դոլարից: Բայց եթե տոմսերը պատվիրել մեկ տարի շուտ, ապա գինը նվազում է 1.5 անգամ:

4659047_b49ad954 4659046_b98d2092 4659045_e8ac9413


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Աշխարհի ամենամեծ կրուիզային նավը (+լուսանկարներ)
5 մանրուք, որոնք ամուսնությունը երջանիկ են դարձնում