fbpx

Սիրո մասին 9 պարզ փաստեր, որոնց մասին մենք շատ հաճախ մոռանում ենք

Երբեմն ամենակարևոր բաները գտնվում են մակերեսին, սակայն առօրյա կյանքի իրարանցման մեջ կորում է այն մեր տեսադաշտից…

1. Մենք միշտ դեպի մեր կյանք ենք ձգում այնպիսի մարդու, ինչպիսին ենք մենք ըստ էության։ Եթե ձեզ դուր չի գալիս ձեր շրջապատը, ապա հայացք նետեք ձեր իսկ հոգուն։

2. Ինչ տալիս ենք, այն էլ ստանում ենք։ Վերաբերվեք զուգընկերոջն այնպես, ինչպես կուզեիք, որպեսզի նա վերաբերվեր ձեզ։

3. Մենք բոլորս էլ սիրո մեծ կարիք ունենք։ Սեր նշանակում է՝ ընդունում, անկեղծություն, հոգատարություն, տալու և պարտավորություն կրելու պատրաստակամություն, վստահելիություն, անշահախնդրություն, առատաձեռնություն։

4. Բոլոր խոսքերն ուժ ունեն։ Խոսքով կարելի է բուժել, կարելի է նաև սպանել։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք խոսում։

5. Խանդը՝ դա միայնության վախն է, ցածր ինքնագնահատականը և ինքդ քեզ չսիրելու նշանը։ Վստահությունը՝ դա իրական սիրո անքաքտելի մասն է։

6. Ասեք մեկմեկու սեփական ցանկությունների, վերաբերմունքի և զգացմունքների մասին։ Ցույց տվեք ձեր զուգընկերոջը ձեր սերը և թե ինչպես եք գնահատում նրան։ Երբեք մի վախեցեք ասել. «Ես սիրում եմ քեզ»։

7. Սիրել, նշանակում է տալ քո մասնիկը անշահախնդրորեն և անվերադարձ։ Եթե ուզում եք սեր ստանալ, ուրեմն պետք է կարողանաք այն տալ։ Եվ որքան շատ եք տալիս, այնքան շատ եք ստանում։

8. Հպումները՝ դա սիրո ամենահզոր դրսևորումներից մեկն է, որն ամրապնդում է հարաբերությունները։ Հպվել, դիպչել մարդուն, նշանակում է դիպչել նրա հոգուն։

9. Եթե մենք սիրում ենք որևէ մեկին, պետք է նրան ազատություն տանք։ Ազատ կայացնել որոշումներ, ազատ ապրել այնպես, ինչպես նա է ցանկանում, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Ամեն մեկիս անհրաժեշտ է անձնական տարածություն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Սիրո մասին 9 պարզ փաստեր, որոնց մասին մենք շատ հաճախ մոռանում ենք
Արամայիս Սահակյանի հիշատակին