fbpx

9 եզրահանգում, որ անում են շրջապատող մարդիկ, ձեր հետ ծանոթության առաջին վայրկյաններին

Գիտնականները պարզել են, որ հերիք է ընդամենը մի քանի վայրկյան դիտել անծանոթին, որպեսզի հասկանալի դառնա նրա սոցիալական վիճակը, ինտելեկտի մակարդակը և նույնիսկ այն, թե որքան է նա անբռնազբոս։

Հոգեբանները այս երևույթը անվանում են «բարակ շերտեր»։

1. Վստահություն ներշնչո՞ւմ եք

Մարդիկ մեր վստահելի լինելու մասին որոշում են կայացնում վայրկյանի տասներորդական ժամանակահատվածում։

Պրինստոնի գիտնականները կատարել են այս բացահայտումը այն բանից հետո, երբ կատարեցին փորձարկում համալսարանի ուսանողների հետ։  Մի խմբին տրված էր 100 միլիվարկյան, որպեսզի ըստ անծանոթ մարդկանց դեմքերի, գնահատեն նրանց գրավչությունը, կոմպետենտությունը, ագրեսիվությունն ու վստահելիությունը։ Մյուս խմբի մասնակիցների նույն առաջադրանքի համար տրված էր անսահման ժամանակ։

Պարզվեց, որ անձի վստահելիության մակարդակի գնահատման ժամանակամիջոցը միշը համընկնում է։

2. Գրավո՞ւմ եք արդյոք բարձր սոցիալական դիրք

Հոլանդացիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց, ովքեր կրում են հայտնի բրենդերի հագուստներ, օրինակ Lacoste կամ Tommy Hilfiger, շրջապատողները հակված են վերագրել բարձր սոցիալական դիրք, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր բրենդային հագուստներ չեն կրում։

3. Նատուրալ ե՞ք թե գեյ

Շրջապատողները ունակ են որոշել մարդու սեռական կողմնորոշումը 50 միլիվայրկյանի ընթացքում՝ այդքան ժամանակամիջոցը բավարար է այս կամ այն ինդիվիդումի գնահատման համար։

4. Խելացի՞ եք արդյոք

Լայոլի Մերիմաունթ համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Նորա Մըրֆին 2007թ. կատարեց հետազոտություն, որը ցույց տվեց, որ զրույցի ժամանակ զրուցակցի աչքերի մեջ նայելու ունակությունը դա խելացիության նշան է:

Ի դեպ հաստ ապակիներով ակնոցների կրելը և արտահայտիչ խոսքը՝ նույնպես մարդկանց մոտ ձևավորում են մեծ ինտելեկտի առկայության պատկերացում:

5. Գլուխ հանո՞ւմ եք արդյոք ձեր կապերից

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարմնի երևացող մասում դաջվածք ունեցող կանայք դառնում են պակաս գրավիչ և ընկալվում են որպես ավելի սանձարձակ, խմիչքի հանդեպ ոչ անտարբեր և անկանոն սեռական կյանք վարող, քան այն կանայք որոնք չունեն դաջվածքներ:

6. Առաջնո՞րդ ես թե ետևից գնացող

Ճաղատ տղամարդիկ ոչ միայն գրավիչ են, այլ նաև հակված են առաջնորդ լինելու:

Այսպիսի եզրահանգման են եկել Պեսիլվանիայի համալսարանի գիտնականները:

7. Որքանո՞վ եք հաջողակ

Բիտանաթուրքական հետազոտողների խումբը պարզել է, որ անհատական պատվերով կարված պիջակներով մարդիկ, կարիերայի առումով առավել հաջողակի տպավորություն են թողնում:

Փորձարկման մասնակիցներից բավարար էր ընդամենը 5 վայրկյան, որպեսզի բնորոշեին նրանց որպես առավել հաջողակ:

8. Կարողանո՞ւմ եք բարձրանալ կարիերայի աստիճաններով

if-youre-on-your-way-to-a-promotion

Դա վերաբերում է ոչ միայն ստատուսին, այլ նաև գումար վաստակել կարողանալուն:

2011թ. ուսանողներին ցուցադրեցին մոդել տղամարդկանց լուսանկարներ, որոնց մի մասը առօրյա հագուստով էր, իսկ մյուս մասը՝ գործնական: Կամավորներին խնդրեցին մտորել, թե որպես ո՞վ կարող են աշխատել այս մարդիկ և կհասնե՞ն արդյոք հաջողության:

Փորձարկման արդյունքները կասկած չթողեցին, որ գործնական հագնված տղաներին կանխատեսեցին արագ աճ կարիերայում և բարձր աշխատավարձ:

9. Հակվա՞ծ եք արդյոք բախտախնդրության

Շրջապատող մարդիկ կարող են ոչ միայն կարդալ մեր մասին ըստ մեր հագուստի, այլ նաև ըստ մեր քայլվածքի:

Դարեմյան համալսարանի աշխատակիցները ցուցադրեցին ուսանողներին տեսանյութ, որտեղ մասնկացում էին 26 մարդ տարբեր քայլվածքներով՝ թեթև կամ ծանր, շտապողական կամ վստահ:

Պարզվեց, որ ընդամենը մի քանի քայլը բավական է, որպեսզի շրջապատող մարդիկ կարողանան մեր մասին կարծիք կազմել: Հարցվողների կարծիքով, ազատ և հանգիստ քայլը վկայում ք էքստրավերսիայի և բախտախնդրության հակվածության մասին: Այն դեպքում, երբ քաշված քայլը վկայում է անձի նյարդայնության մասին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
9 եզրահանգում, որ անում են շրջապատող մարդիկ, ձեր հետ ծանոթության առաջին վայրկյաններին
Ընտրելով ժամացույցներից մեկը՝ իմացեք Ձեր ճակատագրի գաղտնիքները