fbpx

16 հետաքրքրաշարժ աշխարհագրական փաստեր, որոնք Ձեզ կզարմացնեն

Մենք հավաքել ենք բավական հետաքրքիր փաստեր, որոնց մասին դժվար թե ինչ-որ մեկը լսած լինի աշխարհագրության դասերին, և որոշել ենք դրանցով կիսվել Ձեզ հետ։ Գրազ կգանք, որ դրանցից որոշները Ձեզ իրոք կզարմացնեն կամ կստիպեն ձեռքը վերցնել քարտեզը։

1. Ֆուձի լեռը՝ ամենաբարձր լեռն է Ճապոնիայում։ Այն համարվում է սուրբ, նաև համարվում է գործող հրաբուխ, չնայած նրան, որ վերջին ժայթքումը եղել է շատ վաղուց՝ 1707թ.։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-1

2. Իսկ երբևէ Սահարա անապատում ձյուն եկե՞լ է։ Այո։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1979թ. փետրվարի 18-ին։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-2

3. Գրեթե մինչ 20-րդ դարի 80-ականների վերջերը, Բութանում չի եղել և ոչ մի հեռախոս։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-3

4. Աշխարհի ամենակարճ անվանումով բնակելի վայրը՝ դա նորվեգական Ա անունով ավանն է (հնչում է «Օ»)։ Ինչն է հետաքրքրական՝ այն, որ ճանապարհաեզրին կանգնեցրած ավանի անվանումով ցուցանակը պարբերաբար գողանում են։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-4

5. Մանհեթենի մի քանի երկնաքերեր ունեն սեփական փոստային ինդեքսներ։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-5

6. Թայլանդում մինչև հիմա, պատառաքաղով ուտելը համարվում է անքաղաքավարի։ Պատառաքաղ, գդալները պետք է օգտագործել միայն կերակուրը ամանի մեջ դնելու համար։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-6

7. Ի տարբերություն շատ աֆրիկական երկրների, Եթովպիան երբեք չի եղել եվրոպական գաղութ։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-7

8. Սաուդյան Արաբիայում ընդհանրապես գետեր չկան։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-8

9. Ասել, որ Ֆիլիպինները դա կղզային երկիր է՝ նշանակում է ոչինչ չասել։ Այս երկրում հաշվարկվում է 7107 կղզի։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-9

10. Աշխարհի ամենամեծ բուրգը ամենևին էլ Եգիպտոսում չէ գտնվում, այլ Մեքսիկայում՝ Չոլուլա քաղաքում։ Բուրգի չափսերն են՝ 54 մ բարձրություն և 3.3 միլիոն քառակուսի մետր ծավալ, այն դեպքում, երբ Գիզայում գտնվող Քեոփսի բուրգի ծավալը կազմում է 2.4 միլիոն քառակուսի մետր։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-10

11. Տոգոյում, տղամարդը, ով կոմպլիմենտ է արել կնոջը՝ պարտավոր է այդ կնոջ հետ ամուսնանալ։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-11

12. Աշխարհում կա 18 երկիր, որն ունի ընդամենը մեկ երկիր հարևան։ Դրանք են՝ Բրունեյը, Կանադան, Կիպրոսը, Դանիան, Դոմենիկյան Հանրապետությունը, Գամբիան, Հաիթին, Իրլանդիան, Լեսոտոն, Մոնակոն, Պապուա Նոր Գվինեան, Պորտուգալիան, Կատարը, Սան Մարինոն, Հարավային Կորեան, Արևելյան Թիմորը, Մեծ Բրիտանիան և Վատիկանը։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-12

13. Աշխարհի ամենաերկար՝ Տրանսսիբիրյան երկաթգծի ամբողջ երկայնքով գտնվում է 3901 կամուրջ։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-13

14. «Ալլախ Աքբար», որը Ալլահին փառաբանող արտահայտություն է՝ Իրանի դրոշին գրված է 22 անգամ։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-14

15. Աշխարհի 7 ամենամեծ երկրները (Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Ավստրալիա, Բրազիլիա և Արգենտինա) ընդհանուր առմամբ, գրավում են մեր մոլորակի ցամաքի ուղիղ կեսը։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-15

16. Աշխարհի 25 ամենաբարձր լեռնագագաթներից 19-ը գտնվում են Հիմալայներում։

16-lyubopytnyh-geograficheskih-faktov-16


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
16 հետաքրքրաշարժ աշխարհագրական փաստեր, որոնք Ձեզ կզարմացնեն
6 խելագար փաստեր քո մարմնի մասին, որի մասին չգիտեիր