fbpx

Անսպասելի և հանկարծակի. 10 անհավանական պատմություն ժառանգության մասին

Կյանքը լի է անակնկալներով: Ցավոք, ոչ միշտ այսպիսի հաճելի.

1. Ֆենշույ վարպետ Փիթեր Չան Չուն-չուենը միլիարդ դոլար է ժառանգել իր հաճախորդից

1.-Peter-Chan-Chun-chuen-Fengshui-expert-inherits-a-billion-from-a-billionaire-client

Ֆենշույի վարպետը չկարողացավ իր հաճախորդուհի Նինա Վոնգին պարգևել անվերջ կյանք: Սակայն Փիթերին հաջողվեց ոգեշնչել իր հաճախորդուհուն այն աստիճան, որ միլիարդատիրուհին նրան թողեց իր ողջ կարողությունը:

2. Ուսանողը ժառանգել է 950 միլիոն դոլար մոռացված հորեղբորից

2.-Student-inherits-950-million-from-a-forgotten-uncle

Սերգեյ Սուդևը սովորում էր լրագրողի մասնագիտությամբ, երբ հորեղբայրը, որի հետ նրանք կապ չէին պաշտպանում արդեն 10 տարուց ի վեր, նրան կտակեց 950 միլիոն ԱՄՆ դոլար: Վատ գումար չէ երիտասարդ մոլդովացու համար:

3. Երեք եղբայր ժառանգել են 100 միլիոն դոլար տատիկից

3.-Three-siblings-inherit-100-million-from-estranged-grandma

Պելադի եղբայրներին կյանքը երես չի տվել: Նրանց մայրը հարուստ ընտանիքից էր: Սակայն մայրը բոլոր կապերը խզել էր հարազատներից, իսկ ավելի ուշ իր տղաներից նույնպես: Երկար տարիներ եղբայրները ապրում էին տարբեր հնոտիքների վաճառքից ստացած գումարներով: Եվ անսպասելիորեն նրանք դառնում են տատիկի ժառանգները՝ տատիկի, որին նույնիսկ չէին էլ ճանաչում:

4. Կինը ժառանգել է 40 միլիոն դոլար հայրիկից, ում երբեք չի տեսել

4.-Maid-inherits-40-million-from-a-father-she-never-met

Էմմա Պաոլոն հասարակ արգենտինացի աղջիկ էր: Ավելի ուշ նա իմանում է, որ նա հարուստ բարոնի աղջիկ է և որ բարոնը մահացել է 1983թ.: 9 տարի դատական քաշքշուքներից հետո Պաոլոն տուն է վերադառնում որպես հարուստ կին:

5. Շունը ժառանգել է 12 միլիոն դոլար իր տիրուհուց

5.-Dog-inherits-12-million-from-owner

Հյուրանոցների տիրուհի Լեոնա Հելմսլին թողել է իր ժառանգության մի մեծ մաս իր շանը՝ Չարիկին: Այժմ շունն ունի 12 միլիոն դոլար գումար, ինչի պատճառով նա համարվում է աշխարհի ամենահարուստ և երջանիկ շունը: Նա կարող է իրեն թույլ տալ յուրաքանչյուր շնային հաճույք:

6. Անտունը փախավ հարստությունից

6.-Homeless-man-gets-rich-but-runs-away

Բոլիվիայում բնակվող անտուն տղամարդը, փախել է ոստիկանությունից: Ոստիկանությունը ընդամենը ուզում էր նրան հայտնել, որ նա ժառանգել է 6 միլիոն դոլար: Խեղճին թվացել էր, որ իրեն ուզում են ձերբակալել խմիչքների և թմրանյութերի համար: Միստեր Մարթինեսը մինչ օրս թաքնվում է ոստիկանությունից:

7. Մատուցողուհին ժառանգել է 500 հազար դոլար մշտական հաճախորդից

7.-Waitress-inherits-500000-from-regular-customer

Կերա Վուդը բարեհամբույր մատուցողուհի էր և նրա պահվածքը այն աստիճան է տպավորում միստեր Քրեքսթոնին, որ նա Վուդին դարձնում է իր միակ ժառանգորդը:

8. Պատահական ժառանգություն

8.-Random-inheritance

Կտակ գրելը հազվագյուտ երևույթ է Պորտուգալիայի համար: Սակայն Լուիս դա Կամարան կտակ է գրում, ըստ որի նրա բոլոր կարողությունը պետք է բաժանվի յոթանասուն մարդկանց միջև՝ պատահականորեն ընտրված քաղաքային տեղեկատուից:

9. Պատանին որպես ժառանգություն ստանում է գանձերի կղզի

9.-Teen-inherits-a-treasure-island-

Ջոշը երբեք մոտ չի եղել իր պապիկի հետ, ով խզել է հարաբերությունները մայրիկի հետ, երբ նա ամուսնացավ ոչ իր կրոնի տղամարդու հետ: Սակայն կամակոր պապը հատուկ վերաբերմունք ուներ թոռնիկի նկատմամբ և նրան ժառանգություն է թողնում կղզի, որտեղ, հնարավոր է, պահված են գանձեր:

10. Չարլզ Վենս Միլլերը և նրա տարօրինակ կամքը

10.-Charles-Vance-Millar-and-his-strange-will

Բացի նրանից, որ Միլլերը հարուստ էր, նա նաև բարեսիրտ էր և սիրում էր կատակել: Նա հայտնի էր իր կատակներով, սակայն ամենամեծ կատակը եղավ իր կտակը: Նա կտակեց իր ամբողջ կարողությունը մի կնոջ ով իր մահվանից հետո 10 տարվա ընթացքում պետք է ծներ ամենաշատ երեխաներ:

Չմոռանաք կիսվել սոցիալական ցանցերում.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Անսպասելի և հանկարծակի. 10 անհավանական պատմություն ժառանգության մասին
Անհավանական վառ և հետաքրքիր ֆոտոմանիպուլյացիաներ (22 ֆոտո)